Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ
1 րոպեի ընթերցում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրության մեջ։
«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի և համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության ակտիվացումը, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության ներուժի օգտագործումը՝ երկկողմ կապերի հետագա զարգացման նպատակով։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին»,- նշված է հաղորդագրության մեջ։