Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չեռնոգորիայի պաշտպանության նախարարին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չեռնոգորիայի պաշտպանության նախարարին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Զրուցակիցներն ընդգծել են, որ վերջին տարիներին երկու երկրների միջև նկատվում է բարձր մակարդակի շփումների և փոխայցելությունների դրական դինամիկա։

Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը ներկայացրել է ԵՄ անդամակցության բանակցություններում գրանցված առաջընթացը։

Քննարկվել են նաև տնտեսական համագործակցության, զբոսաշրջության, ուղիղ չվերթների հաստատման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում