Ռազմական

Սուրեն Պապիկյանը խոսել է զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ թիրախային աշխատանքներ տանելու մասին

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը խոսել է զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ թիրախային աշխատանքներ տանելու մասին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Հանդիպման ընթացքում նախարարը վեր է հանել առկա խնդիրները, տվել համապատասխան հանձնարարականներ՝ կատարողական կարգապահության, զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ թիրախային աշխատանքներ տանելու, զորամասերի հրամանատարության հետ համագործակցությունը բարձրացնելու ուղղությամբ։ ՌՈ պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը զեկուցել է օպերատիվ իրավիճակը, ներկայում իրականացվող աշխատանքները»,- հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում