Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
1 րոպեի ընթերցում

Նոյեմբերի 18-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ի դին՝ հրազենային վնասվածքով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այդ մասին հայտնել է ՀՀ պաշտպնության նախարարությունը։
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։