Սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող 55-ամյա տղամարդը Մոսկվայից տեղափոխվել է Հայաստան
1 րոպեի ընթերցում

, սպանության փորձի և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով 2024 թվականից հետախուզվող 55-ամյա տղամարդը հայտնաբերվել և Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխվել է Հայաստան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից նշելով, որ ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Հայաստան տեղափոխված տղամարդը 2024 թվականի օգոստոսի 7-ից հետախուզվում էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից։
Գերատեսչությունից նշում են, որ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։
55-ամյա տղամարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։