Նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ամենասեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
1 րոպեի ընթերցում

Նոյեմբերի 14-ից արդեն հասանելի է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման արագացված ծառայությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
Եթե շտապ անհրաժեշտ է ստանալ փաստաթուղթը, ապա արագացված ծառայության միջոցով կարելի է ստանալ՝
• Երևանում՝ 24 ժամվա ընթացքում,
• Մարզերում՝ 48 ժամվա ընթացքում։
Նշված ժամկետներում շաբաթ և կիրակի օրերը չեն հաշվարկվում։
Նույնականացման քարտի համար սահմանված 5950 դրամին ավելանում է 8000 դրամ, այսինքն՝ ընդհանուր 13 950 դրամ։
Կենսաչափական անձնագրի համար սահմանված 28 650 դրամին ավելանում է 60 000 դրամ, այսինքն՝ ընդհանուր 88 650 դրամ։
Արագացված ծառայությունից օգտվող քաղաքացիները նաև սպասարկվում են առաջնահերթությամբ։