Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու
1 րոպեի ընթերցում

Նոյեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։
Ձյան տեղումների, մերկասառույցի, ցեխակույտի և ճանապարհների անբարենպաստ պայմանների հետևանքով մի շարք տրանսպորտային միջոցներ հայտնվել են արգելափակման մեջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ արգելափակումից դուրս է բերվել 21 տրանսպորտային միջոց և 29 քաղաքացու ցուցաբերվել համապատասխան օգնություն:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։