Երևանի հանրային տրանսպորտը սպասարկող ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է
1 րոպեի ընթերցում

Երևանի հանրային տրանսպորտի թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Երևանի ավտոբուս» ընկերությունը։
Ըստ ժամանած Շտապօգնության ծառայության բժիշկների նախնական գնահատականի` վարորդը մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել։
«Ցավակցում ենք մեր աշխատակցի ընտանիքին և հարազատներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում։