Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
1 րոպեի ընթերցում

Դուբլինում Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Երկու նախարարների զրույցը տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։