Քաղաքականություն

Միրզոյանն ու Տավիոն Անթալիայում քննարկել են Հայաստան–Ֆինլանդիա առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Միրզոյանն ու Տավիոն Անթալիայում քննարկել են Հայաստան–Ֆինլանդիա առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանի  արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Ֆինլանդիայի արտաքին առևտրի և զարգացման նախարար Վիլլե Տավիոյի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՄԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր՝ ընդգծելով երկկողմ քաղաքական երկխոսության դրական դինամիկան տնտեսական ոլորտում գործնական արդյունքներով ամրապնդելու փոխադարձ հետաքրքրվածությունը։

Անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ծավալների ավելացման, փոխադարձ ներդրումների խրախուսման, գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման և հայկական արտադրանքի արտահանման շուկաների դիվերսիֆիկացման հնարավորություններին։ Այս համատեքստում դրական է գնահատվել հայկական արտադրանքի նկատմամբ ԵՄ առևտրային ինքնավար միջոցների կիրառումը: Կարևորվել է երկու երկրների առևտրի և ներդրումների խթանման կառույցների, մասնավորապես՝ «Էնթերփրայզ Արմենիայի» և «Բիզնես Ֆինլանդիա» գործակալության, ինչպես նաև գործարար միավորումների միջև համագործակցության զարգացումը՝ համատեղ նախաձեռնությունների և գործարար կապերի ընդլայնման նպատակով։

Արարատ Միրզոյանը և Վիլլե Տավիոն մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, էներգետիկ դիմակայունության, լոգիստիկայի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ։

Զրուցակիցները կարևորել են նաև Հայաստան-Հյուսիսային և բալթյան երկրների ութնյակ (NB8) ձևաչափով համագործակցության զարգացումը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում