2 րոպեի ընթերցում
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի՝ COP31-ի առաջնորդների գագաթնաժողովում Հայաստանի Հանրապետության անունից ազգային հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Համբարձում Մաթևոսյանը։
«Ներկայացրել եմ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ուղղությամբ Հայաստանի մոտեցումները՝ ընդգծելով բնապահպանական խնդիրներին համադրված լուծումներ տալու անհրաժեշտությունը։ Անտառների պահպանությունն ու վերականգնումը, Սևանա լճի էկոհամակարգի պաշտպանությունը կարևոր են ինչպես կենսաբազմազանության պահպանման, այնպես էլ կլիմայական դիմակայունության և տեղական համայնքների բարեկեցության համար։
Անդրադարձել եմ Երևանում կայացած COP17-ի շրջանակում ներկայացված հռչակագրերին՝ կարևորելով Ռիոյի երեք կոնվենցիաների միջև համագործակցությունն ու փոխլրացնող գործողությունները՝ ստանձնած հանձնառություններն արդյունավետ իրականացնելու համար։
Վերահաստատել եմ բոլոր երկրների և գործընկերների հետ համատեղ աշխատելու Հայաստանի պատրաստակամությունը։
Այս համատեքստում հայտնել եմ նաև 2029 թվականին Երևանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 34-րդ համաժողովը՝ COP34-ը, հյուրընկալելու մեր երկրի պատրաստակամությունը»,- գրել է նախարարը։