Քաղաքականություն

Արուսյակ Ջուլհակյանն առաջարկում է ընդլայնել ԱԺ խմբակցությունների կողմից լսումներ կազմակերպելու հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Արուսյակ Ջուլհակյանն առաջարկում է ընդլայնել ԱԺ խմբակցությունների կողմից լսումներ կազմակերպելու հնարավորությունները

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը առաջարկում է Ազգային ժողովի խմբակցություններին ավելի հաճախ խորհրդարանական լսումներ կազմակերպելու հնարավորություն ընձեռնել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ նպատակով հանձնաժողովի նախագահը նախատեսվում է քննարկել օրենսդրական փոփոխություն, որը խմբակցություններին թույլ կտա ընդլայնել լսումների կազմակերպման հնարավորությունները՝ առանց հայտարարությունների նախագծեր շրջանառելու անհրաժեշտության։

Առաջարկը Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է նոյեմբերի 12-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Պատգամավորն այս հարցին անդրադարձել է «Հայաստան» խմբակցության՝ ժողովրդավարության վիճակի վերաբերյալ հայտարարության նախագծի քննարկման ընթացքում։

«Կարծում եմ՝ մենք պետք է օրենսդրական փոփոխություն կատարենք և հնարավորություն տանք խմբակցություններին ավելի հաճախ կազմակերպել լսումներ և դրա համար հայտարարության տեքստեր ստիպված չլինել շրջանառել»,- ասել է Ջուլհակյանը։

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս մոտեցմամբ հնարավոր կլինի նաև նվազեցնել հայտարարությունների տեքստերի մշակման և հանձնաժողովներում դրանց քննարկման հետ կապված ծանրաբեռնվածությունը։

«Որպեսզի չտանջվեն խմբակցությունները և հայտարարության տեքստ չմշակեն, հանձնաժողովները չծանրաբեռնվեն այդ տեքստերով, ես առաջարկելու եմ առաջիկայում խմբակցություններին հնարավորություն տալ ընդլայնել լսումներ իրականացնելու իրենց հնարավորությունները»,- հայտարարել է նա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում