Հայաստան

Դավիթ Թադևոսյանը CEA-Leti-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հայաստանում կիսահաղորդչային հետազոտությունների և չիպերի նախագծման կենտրոն ստեղծելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Դավիթ Թադևոսյանը CEA-Leti-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հայաստանում կիսահաղորդչային հետազոտությունների և չիպերի նախագծման կենտրոն ստեղծելու հնարավորությունը

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը Մյունխենում հանդիպել է ֆրանսիական CEA-Leti հետազոտական ինստիտուտի գործադիր տնօրեն Սեբաստիան Դովեի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դավիթ Թադևոսյանը հանդիպման մասին մանրամասներ է հայտնել «Ֆեյսբուք»-ում կատարած գրառման միջոցով։ 

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանում կիսահաղորդչային հետազոտությունների և չիպերի նախագծման կենտրոն ստեղծելու հնարավորությունները, CEA-Leti-ի հետ համագործակցության հեռանկարները, միջազգային փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման և համատեղ հետազոտությունների իրականացման ուղղությունները։

Մեր նպատակն է զարգացնել Հայաստանի կիսահաղորդչային ներուժը և ամրապնդել դիրքերը միջազգային տեխնոլոգիական էկոհամակարգում»,– գրել է նախարարն՝ ընդգծելով, որ պայմանավորվել են շարունակել քննարկումները կենտրոնի ստեղծման հայեցակարգի և գործունեության հնարավոր մոդելի շուրջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում