Հայաստան

ՆԳՆ-ն կոչ է անում օգտվել «Road Control» հավելվածից և նպաստել ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ-ն կոչ է անում օգտվել «Road Control» հավելվածից և նպաստել ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը

Քաղաքացիները շարունակում են օգտվել «Road Control» բջջային հավելվածից, որը հնարավորություն է տալիս արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և նպաստել երթևեկության անվտանգության բարձրացմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

«Հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է այն ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից, գրանցվել՝ լրացնելով պահանջվող տվյալները, ապա լուսանկարահանման կամ տեսանկարահանման միջոցով արձանագրել խախտումը՝ նշելով դրա տեսակը և տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը։

Տեղեկացնում ենք նաև, որ iOS օպերացիոն համակարգով սարքերում հավելվածից օգտվելու ընթացքում առաջացած որոշ տեխնիկական խնդիրներն արդեն շտկվել են, և հավելվածը գործում է բնականոն ռեժիմով։

Տեխնիկական խնդիրների առաջացման դեպքում կարող եք զանգահարել 177 հեռախոսահամարով, ապա սեղմել 1՝ խնդրի մասին հայտնելու և տեխնիկական աջակցություն ստանալու համար։

Հարգելի՛ քաղաքացիներ, ճանապարհային երթևեկության անվտանգությունը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է, ուստի օգտվե՛ք հավելվածից և դարձե՛ք անվտանգ երթևեկության ապահովման ակտիվ մասնակից»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում