Իրավունք

Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու գույքը վնասելու դեպքով 31-ամյա տղամարդ է ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու գույքը վնասելու դեպքով 31-ամյա տղամարդ է ձերբակալվել

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Սուրբ Հարություն եկեղեցու գույքը վնասելու դեպքով 31-ամյա տղամարդ է ձերբակալվել՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 16։54-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ եկեղեցու տարածքում տղամարդն ագրեսիվ վարքագիծ է դրսևորում և վնասում գույքը։ Ահազանգին արձագանքել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները։

Ոստիկանության հաղորդմամբ՝ տղամարդը մտել է եկեղեցու տարածք և կոտրել եկեղեցու գույքը։ Նրան տեղափոխել են ոստիկանության բաժին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում