Հայաստան

Փրկարարները քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը

1 րոպեի ընթերցում

Փրկարարները քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը

Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 7-ին,  ժամը 16։43-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում