Իրավունք

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

1 րոպեի ընթերցում

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 7-ին և 9-ին հայտնաբերվել ու առգրավվել են երկու անօդաչու թռչող սարք, վեց բջջային հեռախոս, երկու Wi-Fi սարք և մեկ լիցքավորման սարք։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հաղորդագրությունը, հոկտեմբերի 7-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները նկատել են դրոն, որից հետո անմիջապես իրականացրել տարածքի զննություն։

«Արդյունքում՝ տարածքից հայտնաբերվել է անօդաչու թռչող սարք, իսկ տեղամասի տանիքից՝ կպչուն ժապավենով իրար ամրացված երկու բջջային հեռախոս»,- նշված է հաղորդագրությունում։

Դրոնով արգելված իրերի փոխանցման ևս մեկ դեպք նույն հիմնարկում գրանցվել է հոկտեմբերի 9-ին՝ ժամը 06։35-ի սահմաններում։ Անօդաչու թռչող սարքը նկատել են դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման և արգելագոտում շրջայց կատարող անվտանգության ապահովման բաժինների ծառայողները։

Տեղազննության արդյունքում հայտնաբերվել է դրոնը, որին ամրացված են եղել չորս բջջային հեռախոս, երկու Wi-Fi սարք և մեկ լիցքավորման սարք։

Ըստ քրեակատարողական ծառայության՝ դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում