Հայաստան

Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

1 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և բարեկեցության ոլորտում Հայաստան-ԵՄ հետ համատեղ իրականացվող աշխատանքների ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր։ 

Նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է ԵՄ հետ ձևավորված արդյունավետ համագործակցության դերը՝ ոլորտային բարեփոխումների և ծրագրերի իրականացման գործում։

« Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Դիմադրողականության և աճի ծրագրի (2024–2027) շրջանակում համատեղ իրականացվող աշխատանքներին․ առանձնակի շեշտվել է նաև ԵՄ աջակցության կարևորությունը՝ Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական կարիքների հասցեագրման և Հայաստանում երկարաժամկետ բնակության ու ինտեգրման գործընթացին նպաստելու ուղղությամբ։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են քննարկված ուղղություններով համագործակցությունը շարունակելու և անհրաժեշտ ջանքեր ներդնելու պատրաստակամությունը»,-նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում