Քաղաքականություն

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

2 րոպեի ընթերցում

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

Հայաստանի Հանրապետության ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը և պատգամավոր Բաբկեն Թունյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Արուսյակ Մանավազյանն արժևորել է ՀՀ-ԵՄ համագործակցությունը, բարձր գնահատել ԵՄ օժանդակությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Խմբակցության ղեկավարն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքն ու ԵՄ աջակցությունը ժողովրդավարության զարգացման ուղղությամբ:

Վասիլիս Մարագոսի խոսքով ՀՀ-ԵՄ հարաբերությունները դինամիկ զարգանում են տարբեր ձևաչափերում, այդ թվում՝ խորհրդարանական հարթակում։ Անդրադառնալով երկկողմ համագործակցության հագեցած օրակարգին՝ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է փոխգործակցության ոլորտները, բյուջետային աջակցության ծրագրերին համահունչ բարեփոխումները, մանրամասնել աջակցության ծրագրերի ուղղությունները։

Ընդգծվել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կարևորությունը Հայաստանում:

Անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում տնտեսական, էներգետիկայի ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարներին, հայկական արտադրանքը եվրոպական չափանիշներին մոտարկելու հնարավորություններին ու գործիքակազմերին, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին և երկկողմ օրակարգի այլ հարցերի:

Վասիլիս Մարագոսը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում