Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ
1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում Հայաստանի դեսպան Մոնիկա Սիմոնյանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Միո Մաեդայի հետ։ Կողմերը քննարկել են հայ-ճապոնական օրակարգին, առաջիկա ծրագրերին և համագործակցության նոր նախաձեռնություններին վերաբերող հարցեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոնիկա Սիմոնյանն այս մասին հայտնել է Ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ հանդիպումն անցել է աշխատանքային ճաշի ձևաչափով։
«Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Միո Մաեդայի հետ հաճելի ու արդյունավետ աշխատանքային ճաշ ունեցանք։ Անդրադարձանք հայ-ճապոնական օրակարգին, առաջիկա ծրագրերին և համագործակցաբար նոր նախաձեռնությունների իրականացմանը։ Դեսպան Մաեդան շուտով Երևանում կլինի։ Մաղթենք նրան արգասաբեր աշխատանք՝ ի շահ ճապոնացի և հայ ժողովուրդների բարեկամության ամրապնդման, և, իհարկե, ջերմ ու հիշարժան օրեր մեր երկրում»,- գրել է Սիմոնյանը։
Հայաստանում Ճապոնիայի նախկին դեսպան Աոկի Յուտական նոյեմբերի 18-ին հրաժեշտի հանդիպում էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։