Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է
1 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 7-ին, ժամը 22։35-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել․ ներսում կա ավտոմեքենա և բալոն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում և ներսում կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենայում։
Մեկ քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։05-ին, մարվել՝ 23։58-ին։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։