Պայթյուն՝ գազալցակայանում. տուժածներ չկան
1 րոպեի ընթերցում

Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 13-ին ժամը 10։35-ին ահազանգ է ստացվել, որ Թումանյան համայնքում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ԱԳԼՃԿ-ի առանձնացված տարածքում գտնվող օդաճնշումային համակարգում, ինչի հետևանքով տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում։
«Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Տուժածներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,– ասված է ՓԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։