Իրավունք

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները

2 րոպեի ընթերցում

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները կասեցնելու որոշում է կայացրել՝ բավարարելով նրանց անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ՀՀ դատախազության միջնորդությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքը։ 

Հիշեցնենք, որ Դատախազությունն ավելր վաղ հաստատել էր, որ երկու դատավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ։ 

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ 2 դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Դատախազությունը 2 միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ։ Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»,- հայտնել էին դատախազությունից։ 

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահման վերաբերյալ տեղեկություններ են։

Ըստ հրապարակման՝ խոսքը որոշ անձանց նկատմամբ կայացված դատական որոշումների մասին է, որոնց արդյունքում վերջիններս հնարավորություն են ստացել անարգել լքելու Հայաստանը։ 

Լրատվականը նաև հայտնել էր, որ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալուց հետո նախատեսվում է բարձրացնել դատավորների կալանավորման հարցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում