Իրավունք

ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Արթուր Ադամյանին

1 րոպեի ընթերցում

ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Արթուր Ադամյանին

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշել է բավարարել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը։ 

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին հայտարարել խիստ նկատողություն: 

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Տեղեկացվում է նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Կարեն Թումանյանը և Երանուհի Թումանյանցը կիրառվող կարգապահական տույժի մասով դեմ են եղել որոշմանը՝ կողմ քվեարկելով լիազորությունների դադարեցում տույժի տեսակին:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում