Իրավունք

Ինչու է ուշանում արդարադատությունը. պատճառների մասին խոսել է ԲԴԽ նախագահը

1 րոպեի ընթերցում

Ինչու է ուշանում արդարադատությունը. պատճառների մասին խոսել է ԲԴԽ նախագահը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը Հայաստանում արդարադատության ուշացման տարբեր պատճառներ է տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աթաբեկյանը դրանք նշեց դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման թեմայով քննարկման ընթացքում:

«Ողջամիտ ժամկետների պահպանման տեսանկյունից պակաս կարևոր չեն բողոքարկումները: Բողոքարկվում են վճիռները նաև այն պայմաններում, երբ Վճռաբեկ դատարանն իրավիճակի վերաբերյալ ունի կայուն նախադեպային պրակտիկա, բայց բողոքարկում է լինում, որը շատ ժամանակ ու ռեսուրս է պահանջում»,- ասաց Աթաբեկյանը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հավելեց՝ լինում են նաև դեպքեր, երբ ուշացումն իրականացվում է դատավորի կամ դատավարության մասնակից մյուս գործող անձանց պատճառով, և կարևոր է այս համատեքստում հետևել նրանց վարքագծին:

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում արդեն ողջամիտ ժամկետների գործերի քննության իրավունքի խախտման հիմքերով դատական հայցեր կան, Հայաստանի դեմ կայացվում են դատական ակտեր՝ գումարի բռնագանձման հիմքով»,- նշեց ԲԴԽ նախագահը:

Արթուր Աթաբեկյանը կարծիք հայտնեց, որ նոր Սահմանադրությամբ կարելի է սահմանադրորեն հռչակել յուրաքանչյուրի պարտականությունը՝ մասնակցել արդարադատությանը:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում