ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների. Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
1 րոպեի ընթերցում

Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումները հրապարակվել են ԲԴԽ նիստում։
ԲԴԽ որոշմամբ՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արմեն Վարոսյանին և Աննա Արզումանյանին հայտարարվել է նկատողություն։
Նույն դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանին հայտարարվել է խիստ նկատողություն։
ԲԴԽ-ն նաև բավարարել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։
Խորհուրդը էական կարգապահական խախտման հիմքով դադարեցրել է դատավորի լիազորությունները։