Իրավունք

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամ. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

1 րոպեի ընթերցում

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամ. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի նոյեմբերի 13-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՍՊ ընկերության տնօրենի, համաձայն որի, որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա 1 միլիարդ 270 միլիոն 515 հազար դրամ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը հաստատված է համարել, որ ՍՊ ընկերության տնօրենը, մինչև 2013 թվականի հունիսը ղեկավարելով Ընկերության ձեռնարկատիրական գործունեությունը, մասնավորապես, իրականացնելով Երևան քաղաքի Փափազյան փողոցի 118/1 և Դավիթաշեն 2-րդ թաղամասի 46/2 հասցեներում բազմաբնակարան շենքերի կառուցման և դրանցում առկա բնակարանների վաճառքի գործունեությունը, հարկային մարմիններից թաքցրել է իրական շրջանառությունը և չի կատարել հարկային պարտավորությունները:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 270 միլիոն 515 հազար դրամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում