Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամբոջա մեկնելու ճանապարհին կարճատև կանգառ է ունեցել Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում, որտեղ հանդիպել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հրապարակելով հանդիպման տեսանյութը։
«Նյու Դելիում կարճատև կանգառի ընթացքում հանդիպում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ»,- տեսանյութին կից գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Կամբոջա է մեկնել՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին: