Հայաստան

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ նախկին փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի վերաբերյալ հնչած հայտարարությանը՝ նշելով, որ այն իրականության հետ որևէ աղերս չունի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ներքին գործերի նախարարությունից, նախարարն ընդգծել է, որ դեպքի ժամանակ անձամբ եղել է Վաղարշապատի ոստիկանության բաժնում, սկզբից մինչև վերջ տեղյակ է գործընթացին և գիտի, թե ինչ ապացույցներ է վարույթն իրականացնող մարմինը ձեռք բերել ու իրավաչափ եղանակով հաստատել։

Մեղադրյալ Գևորգ Հարությունյանը նախօրեին դատարանում պնդել էր, որ ինքը չի սպանել Վոլոդյա Գրիգորյանին, իսկ ինքնախոստովանական ցուցմունքը տվել է փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի կողմից իր ընտանիքի հասցեին հնչեցրած սպառնալիքների ներքո։

Հարությունյանն ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա կալանավորվել էր նախորդ տարվա սեպտեմբերին։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Գրիգորյանն ու նրա ընկերը՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը սպանվել էին 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավանում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում