Վրաստան

Ամանորին ընդառաջ Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության վերահսկողության խստացումը

2 րոպեի ընթերցում

Ամանորին ընդառաջ Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության վերահսկողության խստացումը

Հայաստանի և Վրաստանի միջև սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում համագործակցության շրջանակներում Թբիլիսիում կայացել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության պարենի ազգային գործակալության պետ Գեորգի Իակոբաշվիլիի և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հանդիպումը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի, անասնաբուժության բնագավառներում և սահմանային անցակետերում իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացմանն առնչվող ընթացիկ հարցերը՝ ընդգծելով հատկապես ամանորյա տոներին ընդառաջ առևտրաշրջանառության ակտիվացման պայմաններում ներմուծվող և արտահանվող ապրանքների նկատմամբ իրականացվող ստուգումները խստացնելու անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել բուսական և կենդանական ծագման հայկական արտադրանքի՝ Վրաստան արտահանման, ինչպես նաև Վրաստանի տարածքով դեպի այլ երկրներ տարանցիկ փոխադրումներին, երկու երկրների տարածքում կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությանը վերաբերող հարցերին։

Կողմերը կարևորել են համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում