Վարչապետը կմեկնի Կամբոջա մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին
1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ին կմեկնի Կամբոջա՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին հայտնել է նոյեմբերի 13-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։
«Ստացվում է, որ կարճատև այցով հիմա վերադառնում եմ Երևան։ Ինչո՞ւ կարճատև այցով, որովհետև վաղը մեկնելու ենք Կամբոջա՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին»,- ասել է Փաշինյանը։
Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15–16-ին Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում։
Փաշինյանը Երևան է վերադառնում Իռլանդիայից, որտեղ մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին։