Ի՞նչ պետք է իմանալ բնակարան գնելուց առաջ. ՄՍՇՊՀ-ն մասնակցում է «Տուն Էքսպո» ցուցահանդեսին
2 րոպեի ընթերցում

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ տարիների խնայողությունների և երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների հետ կապված որոշում է, ուստի կարևոր է իմանալ, թե ինչ պայմաններով է այն ձեռք բերվում, ինչ պարտավորություններ ունի կառուցապատողը և ինչ իրավունքներ ունի գնորդը։ Այս և կառուցապատման ոլորտին առնչվող այլ հարցերի մասին «Տուն Էքսպո» ցուցահանդեսի ընթացքում սպառողների հետ զրուցել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը։

Շուշան Սարգսյանն ընդգծել է, որ 2025 թվականին Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունից հետո կառուցապատման ոլորտը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։ Ներկայում կառուցապատման ոլորտում ընթացքի մեջ է 17 վարույթ, ևս 3 վարույթ ավարտվել է։ Շուշան Սարգսյանն անդրադարձել է այն հարցերին, որոնք կարևոր է պարզել մինչև բնակարան գնելը։ Մասնավորապես՝
ուսումնասիրել կառուցապատողի գործունեությունը, ծանոթանալ շինարարության թույլտվությանը և մյուս փաստաթղթերին, ուշադրություն դարձնել բնակարանի մակերեսին, հատակագծին, հանձնման ժամկետներին, բնակարանի արժեքին և պայմանագրով նախատեսված այլ վճարումներին, ի՞նչ անել, եթե կառուցապատողը չի կատարում ստանձնած պարտավորությունները։

Հանձնաժողովի տաղավարը բաց կլինի ցուցահանդեսի բոլոր երեք օրերին։ Մեր աշխատակիցները սիրով կպատասխանեն Ձեզ հուզող բոլոր հարցերին և կօգնեն կատարել տեղեկացված ընտրություն։
Հիշեցնենք, որ սպառողների իրավունքների հնարավոր խախտումների դեպքում քաղաքացիները կարող են դիմել Հանձնաժողով՝ նաև «Սպառողի օգնական» հարթակի միջոցով։