Հայաստան

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել  Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի մահվան մասին: Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում: Նա հարուստ ստեղծագործական գործունեություն է ծավալել օպերայի և բալետի թատրոնում, ղեկավարելով պարարվեստի ուսումնարանը՝ նպաստել նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործին: Նորայր Մեհրաբյանի հիմնադրած «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթը Հայաստանի ինքնատիպ պարախմբերից մեկն է, որը լավագույնս ներկայացնում է նրա ստեղծագործական միտքը: ՀՀ Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Նորայր Մեհրաբյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև հայ պարարվեստի բոլոր երկրպագուներին»,- ասված է ուղերձում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում