Հայաստան

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 9-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։

եղանակ մեծ 08․11․2026.png

Երևանում նոյեմբերի 8-ի երեկոյան ժամերից և 9-ի գիշերը սպասվում են տեղումներ բարձրադիր գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

եղանակ փոքր.png

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում