Հայաստան

Եղանակը Հայաստանում. առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Եղանակը Հայաստանում. առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Օգոստոսի 29-ի կեսօրից հետո, 30-31-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի շրջանների մեծ մասում, սեպտեմբերի 1-3-ն առանձին շրջաններում՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-2-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 29-31-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում օգոստոսի 29-ին կեսօրից հետո, 30-31-ին և սեպտեմբերի 1-2-ի՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում