Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին
1 րոպեի ընթերցում

Հայաստանը հոկտեմբերի 12-14-ը Բեռլինում անցկացվող «Bar Convent Berlin» (BCB) բարային և ալկոհոլային արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է միասնական ազգային տաղավարով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ ընդգծելով, որ այս տարի Հայաստանի ազգային տաղավարում իրենց արտադրանքն ու ծառայություններն են ներկայացնում 10 հայկական ընկերություններ, որոնք մասնագիտացած են գինու և թունդ ալկոհոլային խմիչքների արտադրության, ինչպես նաև բարային ոլորտի ծառայությունների մատուցման մեջ։
Մասնակցության նպատակն է հայկական արտադրանքը միջազգային մասնագետներին ու գնորդներին ներկայացնելը և նոր գործարար կապեր հաստատելը։
Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի տաղավար են այցելել Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:
Այցի ընթացքում քննարկվել են Հայաստանի արտադրողների միջազգային ընդլայնման, համագործակցության հնարավոր ուղիներն ու զարգացման նոր առաջարկները: