Հայաստան

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Հայաստանում հոկտեմբերի 16-21-ը ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ Երևանում հոկտեմբերի 16-ի երեկոյան, 17-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ 

Հոկտեմբերի 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 16-ին կեսօրից հետո, 17-ի, 20-21-ի գիշերը և կեսօրից հետո, 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ 

Հոկտեմբերի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում