Հայաստան

Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ

1 րոպեի ընթերցում

Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է Քայլաշ Սաթյարթիի այցը Հայաստան և ջերմությամբ հիշել 2024 թվականին Երևանում կայացած հանդիպումը, որը հնարավորություն է ընձեռել քննարկելու երեխաների իրավունքներին և կրթությանը վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է պարոն Սաթյարթիի մասնակցությունը Հայաստանում անցկացվող Digitec համաժողովին և հույս հայտնել, որ այս այցը ևս կնպաստի փորձի փոխանակմանն ու սոցիալական ոլորտում համագործակցությանը։

Քայլաշ Սաթյարթին ընդգծել է Հայաստանի հետ կապերն ամրապնդելու պատրաստակամությունը և նշել, որ հայաստանյան գործընկերների հետ պահպանում է ակտիվ փոխգործակցություն։

Զրուցակիցները, մասնավորապես, կարևորել են համագործակցությունը սոցիալական պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում