ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Ճապոնիայի դեսպանի հետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության և Հայաստան–Ճապոնիա հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար։ ՀՀ վարչապետը նշել է, որ վերջին տարիներին երկկողմ համագործակցությանը հաղորդվել է նոր խթան, ինչին նպաստել է նաև իր պաշտոնական այցը Ճապոնիա։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ՀՀ կառավարությունը շահագրգռված հարաբերությունների հետևողական զարգացմամբ ու ընդլայնմամբ, և պատրաստ է շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը այդ նպատակով։
Դեսպան Աոկի Յուտական հավելել է, որ Ճապոնիայի Կառավարությունը ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ հակակոռուպցիոն քաղաքականությունը, ու պատրաստ է աջակցել դրանց արդյունավետ իրականացմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերին, ինչպես նաև առաջիկայում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը։