Վարչապետն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պնոմ Պենում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Տաղավարը ներկայացնում է Հայաստանի մշակույթն ու Երևանի քաղաքային միջավայրը:
Նշվել է, որ ՖՄԿ գագաթնաժողովի շրջանակում տաղավարն ունի բազմաթիվ այցելուներ տարբեր երկրներից, որոնք ծանոթանում են Հայաստանի մշակույթին ու պատմությանը: