Չեռնոգորիայի պաշտպանության նախարարն անվանական եղևնի է տնկել ՀՀ ՊՆ վարչական համալիրում
1 րոպեի ընթերցում

Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչը Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի էր ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչի առանձնազրույցը, որը շարունակվել էր պատվիրակությունների ընդլայնված կազմով։
Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել նոյեմբերի 23-ին։
Կարդացեք հոդվածը` Русский