Լևոն Աբրահամյանը՝ Հայաստանի նկարիչների միության նոր նախագահ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի նկարիչների միության (ՀՆՄ) նոր նախագահ է ընտրվել Լևոն Աբրահամյանը։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նրա օգտին քվեարկել է 439 պատվիրակ կամ ընտրողների 92․42 տոկոսը։
Երևանում նոյեմբերի 21-ին ՀՆՄ 21-րդ համագումարի ընթացքում անցկացված ընտրությունների արդյունքներով մյուս երկու թեկնածուները՝ Արա Շահումյանը և Գայանե Իգիթյանը ստացել են համապատասխանաբար 19 (4 %) և 17 ձայն (3,58 %)։
Ընտրությամբ ձևավորվել է նաև ՀՆՄ վարչության նոր կազմը։
Լևոն Աբրահամյանը վերջին 8 տարիներին զբաղեցրել է Հայաստանի նկարիչների միության փոխնախագահի պաշտոնը։