Միացյալ Նահանգներ

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ-ը պատժամիջոցների ցուցակներից հանել է Վենեսուելայի Ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսի անունը։ Նա երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի եղբայրն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչության կայքում զետեղված հաղորդագրությունում։

Խորխե Ռոդրիգեսը և նրա քույր Դելսի Ռոդրիգեսը ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ էին հայտնվել 2018 թվականի աշնանը՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությանն աջակցելու համար։ 2026 թվականի ապրիլին ԱՄՆ-ը վերացրել էր Վենեսուելայի ժամանակավոր նախագահի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։

Նախկինում Վենեսուելայի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Դելսի Ռոդրիգեսը երկրի նախագահի պաշտոնակատար է հռչակվել 2026 թվականի հունվարի 5-ին տեղի ունեցած երդմնակալության արարողությունից հետո։ Միջոցառումը կայացել էր այն բանից հետո, երբ ամերիկացի զինվորականները Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ձերբակալել ու Միացյալ Նահանգներ էին տեղափոխել այդ երկրի այն ժամանակվա գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Ամերիկյան արդարադատությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվելու մեղադրանք է ներկայացրել նրան։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում