Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ

Ամերիկյան Lockheed Martin կորպորացիան մշակել է Patriot զենիթային հրթիռի PAC-3 Edge կատարելագործված տարբերակը, որն ունակ է խոցել գերձայնային արագությամբ շարժվող թիրախներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել են նշված ընկերությունում։

Հաղորդվում է, որ հրթիռը մշակվել է ժամանակակից սպառնալիքների չեզոքացման ավելի արդյունավետ միջոցի մշակման համար ԱՄՆ բանակի հայտարարած մրցույթի շրջանակում։ Նոր հրթիռն ավելի լավ բնութագրեր է ապահովելու առավել բարդ օդային սպառնալիքներին, այդ թվում՝ ժամանակակից բալիստիկ և գերձայնային հրթիռներին մեծ հեռավորությունների և բարձրությունների վրա դիմագրավելիս։ Դրա կառուցվածքը հիմնված է նախորդ սերնդի՝ PAC-3 MSE հրթիռում կիրառվող տեխնոլոգիաների վրա, սակայն ներառում է թիրախի ինքնահայտնաբերման նոր գլխիկ, արդիականացված կառավարման համակարգ և պինդ վառելիքով աշխատող ավելի կատարելագործված հրթիռային շարժիչ։

Նոր հրթիռի փորձարկումները նախատեսված են 2027 թվականին, իսկ զորքերում առաջին ներդրումը՝ 2031 թվականին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում