Իրան

ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

1 րոպեի ընթերցում

ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

Իրանի հարավային Հորմոզգանի նահանգի Սիրիկ քաղաքի նավահանգստի մոտակայքում անհայտ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարվածի հետևանքով վիրավորվել է երեք ձկնորս։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Mehr գործակալությունից, այս մասին հայտնել է Հորմոզգանի նահանգապետարանը։

Նահանգապետի քաղաքական և սոցիալական հարցերով տեղակալ Ահմադ Նաֆիսին հայտնել է, որ ձկնորսական նավակը հարվածի է ենթարկվել ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։

Նախնական տվյալներով՝ մարդկային զոհեր չկան։

Միջադեպից հետո համապատասխան մարմինների հետ համակարգմամբ Սիրիկի շրջանային հիվանդանոցը բերվել է պատրաստականության վիճակի՝ տուժածներին ընդունելու և բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։

Միջադեպը գտնվում է պատկան մարմինների ուսումնասիրության և հսկողության ներքո։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում