Աշխարհ

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Թոքի չարորակ ուռուցքի՝ ադենոկարցինոմայի հեռացման վիրահատությունից մեկ օր անց Հռոմի պապ Լևոն XIV-ը սկսել է քայլել, կանոնավոր սնվել և կատարել շնչառական վարժություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով բժշկական տեղեկագիրը։

Բժիշկների խոսքով՝ Հռոմի պապն անցել է շնչառական ֆիզիոթերապիայի կուրս և սկսել է քայլել հիվանդասենյակում։ Նա վերադարձել է սննդի ընդունման բնականոն կարգին՝ նախաճաշելով և ճաշելով։ Ապաքինումն ընթանում է ըստ ծրագրի, ինչը հաստատվում է արյան անալիզի և կրծքավանդակի ռենտգեն հետազոտության արդյունքներով։ 

Հոկտեմբերի 13-ին կատարված վիրահատությունից հետո Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը պետք է լրացուցիչ հետազոտություններ անցնի։

Հաղորդվում է նաև, որ Լևոն XIV-ը վիրահատարանում անցկացրել է մոտ երեք ժամ, իսկ բուն վիրահատությունը տևել է մոտավորապես 90 րոպե։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում