Միացյալ Նահանգներ

Հռոմի պապ Լևոն XIV-ը փոստով քվեարկել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում

2 րոպեի ընթերցում

Հռոմի պապ Լևոն XIV-ը փոստով քվեարկել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում

Հռոմի պապ Լևոն XIV-ը, լինելով ԱՄՆ քաղաքացի, մասնակցել է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին՝ իր քվեաթերթիկն ուղարկելով փոստով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

«Հռոմի պապ Լևոն XIV-ն օգտվել է ընտրելու իր իրավունքից՝ որպես Միացյալ Նահանգների քաղաքացի, երբ ունեցել է համապատասխան հնարավորություն։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հաստատում է, որ քաղաքացիական մասնակցության այս հաստատված ավանդույթի համաձայն՝ քահանայապետն իր քվեաթերթիկն ուղարկել է փոստով՝ Չիկագո», - ասվում է հրապարակման մեջ։

Մամուլի ծառայությունը նշել է, որ մինչև հոգևորական դառնալը նա Պերուում բնակվելու տարիներին նույնպես քվեարկել է հեռակա կարգով։

«Հռոմի պապը քաղաքացիների՝ ժողովրդավարական գործընթացներին մասնակցելը համարում է իրավունք և պարտականություն», - հայտնել է նրա մամուլի ծառայությունը։

Լևոն XIV-ը, բացի ԱՄՆ քաղաքացիությունից, ունի նաև Պերուի քաղաքացիություն։

ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 3-ին։ Դրանց ընթացքում կվերընտրվի Սենատի անդամների մեկ երրորդը և Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը։ Ներկայում Կոնգրեսի երկու պալատներն էլ գտնվում են Հանրապետական կուսակցության վերահսկողության ներքո։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում