Նոյեմբերին Ռուսաստանից դիզելի արտահանումների ծավալը կարող է գերազանցել 2 միլիոնը. Նովակ
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հոկտեմբերին նախատեսում է արտահանել 510 000 տոննա դիզելային վառելիք, իսկ նոյեմբերին մատակարարումների ծավալը կարող է հասնել 2,15 միլիոն տոննայի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
«Նախատեսում ենք, որ նոյեմբերին այդ ծավալը կկազմի մոտ 2 150 000 տոննա։ Այսինքն՝ եթե հոկտեմբերին նախատեսված էր 510 000 տոննա, ապա նոյեմբերին նախատեսում ենք ավելի մեծ ծավալ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
Պատասխանելով 2027 թվականի սկզբի արտահանման ծրագրերի վերաբերյալ հարցին՝ փոխվարչապետը նշել է, որ դրանք կախված կլինեն իրավիճակից։
Նովակը նաև նշել է, որ ՌԴ կառավարությունը պատրաստվում է երկարաձգել դիզելի արտահանման արգելքը մինչև 2027 թ. հունվարի վերջը, սակայն միևնույն ժամանակ առանձին բացառություններ կարվեն համաշխարհային շուկաներ մատակարարումների համար։
Ռուսաստանը մեղմացրել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը, որը սահմանել էր ներքին պահանջարկը բավարարելու համար, և վերսկսել է մատակարարումները համաշխարհային շուկաներ, այդ թվում՝ ԱՄՆ։ Այս որոշումն ընդունվել է հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի արդյունքում։