Ռուսաստան

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ

1 րոպեի ընթերցում

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին անընդունելի է համարում Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի աշխատակիցների վրա գրոհները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է X-ում ԱԷՄԳ տարածած հաղորդագրության մեջ։

Գործակալությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ին անօդաչու թռչող սարքի գրոհի հետևանքով զոհվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակիցը՝ վերանորոգման արտադրամասի եռակցողը։

«Գրոսին հայտնել է, որ ատոմային էլեկտրակայանի անձնակազմի վրա ցանկացած հարձակում բացարձակապես անընդունելի է և խախտում է զինված հակամարտության ժամանակ միջուկային անվտանգության յոթ անփոխարինելի հիմնասյուները», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Գրոսին կրկին կոչ է արել առավելագույն ռազմական զսպվածություն ցուցաբերել հակամարտության ընթացքում միջուկային վթարի վտանգը կանխելու համար։

Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը ռուսական ուժերի վերահսկողության տակ է անցել Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների առաջին օրերին՝ 2024 թ. մարտի 4-ին՝ Էներգոդարում մարտերից հետո։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում