Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
2 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հուլիսի 19-ին զսպվածության կոչ է արել այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է երկրի հարավ-արևմուտքում կառուցվող ատոմակայանին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է X սոցիալական ցանցում գործակալության տարածած հայտարարության մեջ։
The IAEA is looking into reports of an overnight attack on the construction site of a planned nuclear power plant in Darkhovin, Iran. The facility is in the very early stages of construction and contained no nuclear material when last visited by the IAEA.
— IAEA - International Atomic Energy Agency ⚛️ (@iaeaorg) July 19, 2026
While the reported… pic.twitter.com/Tdi5QxWcCE
«ԱԷՄԳ-ն ուսումնասիրում է Իրանում՝ Դարքհովինում, նախատեսվող ատոմակայանի շինհրապարակի վրա գիշերվա ընթացքում տեղի ունեցած հարձակման մասին հաղորդումները։ Կայանը գտնվում է շինարարության ամենավաղ փուլերում և ԱԷՄԳ-ի վերջին այցի ժամանակ այնտեղ միջուկային նյութ չի եղել։
Թեև հաղորդված հարձակումը որևէ ճառագայթային վտանգ չի ներկայացնում, սակայն ԱԷՄԳ տնօրեն Ռաֆայել Գրոսին վերստին կոչ է անում ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում»,- ասվում է հայտարարության մեջ։